211652_close_icon
views-count4255 դիտում article-date 13:29 29-03-2023

Արցախում և Հայաստանում բովանդակային քննարկումների պակաս կա. Ռուբեն Վարդանյան․ Oragir.News

Իրականացվող ուսումնասիրությունները շատ կարևոր էին նոր իրավիճակը հասկանալու և նախապատրաստվելու տեսանկյունից, պետությունը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է փոխել կառավարման մոդելը։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Գրում է Oragir.News-ը։

Նա հայտնել է, որ շրջափակման առաջին օրվանից փորձ է արվել ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, այլև հարցերին մոտենալ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ դրա համար պետք էր հետևողական աշխատանք տանել, ինչը շատ կարևոր էր ոչ միայն Արցախի, այլև ողջ աշխարհի համար: «Կարևոր էր պատկերացնել, որ խնդիրը ոչ միայն պարենի կամ էներգակիրների պակասն է, այլև հասարակության և պետության ապագայի հետ կապված խորքային ճգնաժամը։ Եթե մենք խոսում ենք ճգնաժամի և խնդիրների մասին, որոնք ազդում են բոլորի վրա, ապա կարևոր է աշխատանքին մոտենալ պրոֆեսիոնալ կերպով»,- նշել է Վարդանյանը։

Նախկին պետնախարարը հավելել է, որ Արցախում և Հայաստանում բովանդակային քննարկումների պակաս կա: «Առանց թափանցիկության, առանց ճիշտ վերլուծության և ախտորոշման չենք կարող դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր