Ռուբեն Վարդանյանի և նրա աշխատակիցների հարաբերությունները լարված են Արցախում ներդրում անելու պահանջի պատճառով․ Oragir.News
Oragir.News-ի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի և նրան պատկանող ընկերությունների ղեկավար կազմի միջև որոշակի լարվածություն կա։ Լարվածությունն ավելի վաղ պատմություն ունի, քան Արցախի շրջափակումը։
Բանն այն է, որ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը պահանջել է իր այն աշխատակիցների ցուցակը, որոնք ամսական ստանում են 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ, ապա հրահանգել է, որ բոլոր այդ մարդիկ պարտավոր են Արցախում բնակարան գնել։
Oragir.News-ի տեղեկություններով, ցուցակում մոտ 150 մարդու անուն է եղել։ Ռուբեն Վարդանյանի հրահանգը դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես «Ամերիա բանկի» թոփ-մենեջերների շրջանում։
Միջնորդավորված բողոքի ժամանակ եղել են նույնիսկ մարդիկ, ովքեր խոսել են նույնիսկ իրենց աշխատավարձի մի մասից հրաժարվելու մասին, միայն թե Արցախում ներդրում չանեն։ Այժմ, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, այդ աշխատակիցների մի մասը չարախնդում են, որ երբ միջանցքը կբացվի, այդ ժամանակ էլ կխոսեն Արցախում անձնական ներդրումներ կատարելու մասին։