1024 դիտում
11:07 26-03-2023
Գերմանիայի արտգործնախարարը մտադիր է արտաքսել 30 ռուս դիվանագետների
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դիտարկում է ավելի քան 30 ռուս դիվանագետների երկրից արտաքսելու հարցը, շաբաթ օրը՝ մարտի 25-ին, հաղորդել է գերմանական Focus-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի անվտանգության մարմինները եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները կարող են օգտագործել իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունը՝ դիվերսիաների կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով իրազեկողներ հավաքագրելու համար։
Բեռլինը պատասխաններ է ակնկալում Կրեմլից, պարզաբանել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հրապարակմանը տրված մեկնաբանությունում։ Նախարարությունն ակնկալում է, որ «ի պատասխան Կրեմլը գերմանացի դիվանագետների էլ ավելի մեծ թվով անցանկալի կհայտարարի»։
Եթե Բերբոքի մտադրություններն իրականանան, ռուս դիվանագետների այս արտաքսումը երկրից կլինի ամենազանգվածայիններից մեկը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման սկզբից ի վեր. 2022 թվականի ապրիլին 40 ռուս ներկայացուցիչներ արտաքսվեցին Գերմանիայից: Միաժամանակ, Focus-ի տվյալներով, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մոտ 160 աշխատակից շարունակում է աշխատել Գերմանիայում։
Բերբոքի մտադրությունները հայտնի են դարձել անմիջապես այն բանից հետո, երբ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը հայտարարեց Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության կողմից լրտեսության և գաղտնի գործողությունների դեմ ավելի ակտիվ պայքարելու անհրաժեշտության մասին, նշում է թերթը։
Մասնավորապես, Գերմանիայում հետաքննությունը շարունակվում է Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակից Լ. Կարստենի (Կարստեն Լ.) նկատմամբ, ով կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ 2022 թվականի դեկտեմբերին նրա ենթադրյալ հանցակիցը ձերբակալվել է Գերմանիայում։ Ավելի ուշ նա գերմանացի քննիչներին ասել է, որ Կարստեն Լ.-ն իր համար «պայմանավորել է» Մոսկվայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները։

Նմանատիպ նյութեր
5417 դիտում
22:00 29-05-2017
Մոլդովայի իշխանությունները 5 ռուս դիվանագետների են արտաքսել երկրից
5428 դիտում
12:58 24-03-2018
Ռուս-բրիտանական սկանդալի ֆոնին Եվրոպայի 20 երկրներ կարտաքսեն ռուս դիվանագետների
1936 դիտում
11:01 28-01-2016
Շվեդիան մտադիր է մոտ 80 հազար մարդու արտաքսել երկրից
Այս բաժնից
889 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի
880 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
1030 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել