Մոլդովայի իշխանությունները 5 ռուս դիվանագետների են արտաքսել երկրից
Մոլդովայի իշխանությունները հայտարարել են 5 ռուս դիվանագետների արտաքսման մասին, հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ռուս դիվանագետները Մոլդովայում «Պերսոնա նոն գրատա» են հայտարարվել:
Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Փարիտ Մուհամեդշինը հայտնել է, որ այդ մասին տեղեկացվել է փաստաթղթով, սակայն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը սադրանք է անվանել երկրից ռուս դիվանագետների արտաքսումը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։