13391 դիտում
10:45 25-03-2023
Հրդեհ՝ Կոտայքի մարզում․ այրվել են Մայակովսկի գյուղում չշահագործվող ավտոբուսի թափքում կուտակված վառելափայտն ու գոմաղբը, օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22․40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի Ամառանոցային 6-րդ փողոցի թիվ 19 տան հարակից բակում չշահագործվող ավտոբուսի թափքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Մկրտումյանն ու Փայլակ Մնացականյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հասմիկ Դադոյանին պատկանող ավտոբուսի թափքում, որ շահագործվել է որպես խորդանոց, այրվել են կուտակված վառելափայտն ու գոմաղբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+