1309 դիտում
22:17 24-03-2023
Արցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ
Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանի հետ հանդիպել է Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Մոնիկա Ֆեյնի և Խուան Մարտին Մուսակիոյի հետ:
Հանդիպման ընթացքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման քաղաքականությունը:
Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ շրջափակման վերացման և ադրբեջանական անպաժելիությանը հակազդելու համար հայ ժողովուրդը ակնկալում է միջազգային հանրության և առանձին պետությունների գործնական աջակցությունը:

Նմանատիպ նյութեր
2279 դիտում
21:52 11-09-2019
Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1851 դիտում
18:32 10-09-2015
Արցախի եւ Բելգիայի խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել հանդիպում
Այս բաժնից
1624 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ