1567 դիտում
09:03 24-03-2023
Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ:
Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն եւ այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կարող ենք դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ ուղղված հերթական քայլը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են:
Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Ամեն դեպքում, փաստ է, որ այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5680 դիտում
08:14 28-11-2014
ՀՀ Կենտրոնական բանկի նոր հրահանգը. Ժողովուրդ
3671 դիտում
10:24 06-02-2015
Պերմյակովի՝ հոգեկան հիվանդ լինելու մասին փաստը բացահայտելու հրահանգը հիմա է տրվել. Ժողովուրդ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով