211652_close_icon
views-count1201 դիտում article-date 16:17 23-03-2023

Չեխիան մինչև 2024թ. մարտի 31-ը երկարացրել է ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին վիզաներ տալու արգելքը

Չեխիայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել արտաքին գործերի ազգային նախարարության առաջարկին՝ մինչև 2024թ. մարտի 31-ը ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին վիզաներ և հանրապետությունում նրանց երկարատև կեցության թույլտվություն չտալու մասին։ Արգելքը մտցվել է 2022թ. փետրվարի 24-ից հետո։ Այս մասին հայտնել է ČTK տեղեկատվական գործակալությունը։

Արգելքը միաժամանակ տարածվում է այն ռուսաստանցիների և բելառուսների վրա, որոնք ունեն երկու երկրների անձնագրեր։ ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին վիզաներ և հանրապետությունում երկարատև կեցության թույլտվություններ իշխանությունները կտրամադրեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ հումանիտար նկատառումներից ելնելով։

Չեխիան անցած տարի, արձագանքելով Ուկրաինայում ՌԴ-ի գործողություններին, նաև արգելել էր Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների օդանավակայաններով տարանցումն ատանց հատուկ վիզաների։ Հանրապետությունում արգելվել է նաև Շենգենի գոտու երկիր չհամարվող երկրներից ռուս տուրիստների մուտքը երկիր։

Չեխիայի կառավարությունը, ըստ գործակալության, հավանություն է տվել ԱԳՆ-ի առաջարկին՝ մեղմել վիզային կանոններն Ուկրաինայի քաղաքացիների համար։ Նրանց համար պարզեցվել է երկարաժամկետ վիզաներ և հանրապետությունում կեցության թույլտվություն ստանալու կարգը։

Նմանատիպ նյութեր