Կամ Ռուսաստանը կզավթի Բելառուսը կամ էլ Արևմուտքը կհպատակեցնի մեզ իրեն. Լուկաշենկո
Այսօր պայքար է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Րեդֆորի համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Իոֆֆեին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հարցազրույցը հանդիսանում է Իոֆֆեի հեղինակած «Գերագնահատելով Լուկաշենկոյին» գրքի մի մասը, որից որոշ հատված հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:
«Ես հասկանում եմ, որ այսօր պայքար է գնում Բելառուսի համար: Կամ Ռուսաստանը կզավթի մեզ, կամ Արևմուտքը կենթարկի մեզ իրեն: Ռուսաստանն ասում է՝ սեփականաշնորհիր, տուր, մտիր Ռուսաստանի կազմի մեջ: Ինձ համար ամենակարևորը երկիրը պաշտպանելն է այս օահին ու դիմակայելը այդ ամենին, իսկ դա հակակշիռ է Ռուսաստանի և Արևմուտքի նման հզորագույն խաղացողների շահերին»,-ասել է Լուկաշենկոն: