1090 դիտում
13:53 22-03-2023
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ճապոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային 470 մլն դոլար հատկացնել անհատույց օգնության տեսքով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խոսելով Կիև կատարած այցի արդյունքների մասին: Գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Մենք անհատույց 470 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինային էներգետիկ և այլ ոլորտներում օգնության համար», - մեջբերում Է կառավարության ղեկավարի խոսքը Nikkei թերթը։
Ավելի վաղ Կիսիդան հայտարարել էր Ուկրաինային ոչ մահաբեր սարքավորումների մատակարարման համար 30 մլն դոլար հատկացնելու մասին։ Ինչպես նշված Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բանակցությունների արդյունքների վերաբերյալ այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից, Ճապոնիայի և Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվել են երկու երկրների հարաբերությունները հասցնել հատուկ գլոբալ գործընկերության մակարդակի։
Կիսիդան և Զելենսկին բանակցությունների ընթացքում ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը, դատապարտել են ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակումը և վերահաստատել են Հնդկախաղաղօվկիանոսյան և Եվրատլանտյան տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցերի անբաժանելիությունը:
Կիսիդան Կիև էր ժամանել մարտի 21-ին։ Նա Մեծ Յոթնյակի ղեկավարներից վերջինն է կատարել այդ ուղևորությունը։ Կիսիդան Զելենսկիին հրավիրել է մասնակցել G7-ի գագաթնաժողովին տեսակապի միջոցով: Գագաթնաժողովը կանցկացվի մայիսին Հիրոսիմայում: Մեծ Յոթնյակն այս տարի նախագահում է Ճապոնիան:

Նմանատիպ նյութեր
1846 դիտում
18:40 01-10-2022
Վաշինգտոնը ևս 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Կիևին
883 դիտում
15:04 09-02-2023
ԵՄ-ն Վրաստանին 21 միլիոն եվրո անհատույց օգնություն կհատկացնի տնտեսության և բիզնեսի զարգացման համար
1726 դիտում
10:42 13-04-2022
Վաշինգտոնը ևս 750 միլիոն դոլարի զենք կտրամադրի Կիևին
Այս բաժնից
844 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
322 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7249 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է