211652_close_icon

Շվեդիան Կիևին 400 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի

views-count919 դիտում article-date 11:26 09-02-2023
Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի բյուջեում կառավարության առաջարկած փոփոխություններին, որոնք նախատեսում են 4,3 մլրդ շվեդական կրոնի (406,7 մլն դոլար) ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրում Ուկրաինային։

Խորհրդարանի հայտարարության համաձայն՝ ռազմական տեխնիկան, որն այնքան էլ անհրաժեշտ չէ շվեդական զինված ուժերին, անհատույց կտրամադրվի Կիեւին։

Օգնության փաթեթը ներառում է հակատանկային զինատեսակներ, ականազերծման սարքավորումներ, թեթեւ հակատանկային Robot 57-եր եւ Combat Vehicle 90 հետեւակի մարտական մեքենաներ։ Բյուջեի օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 13-ին։

Նմանատիպ նյութեր