211652_close_icon
views-count1813 դիտում article-date 23:10 21-03-2023

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/  հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Հայաստանի հանրապետության ըմբիշներից առաջին տասնյակում տեղ է գտել չորս ըմբիշ:

Երրորդ հորիզոնականում է Արսեն Հարությունյանը / 61 կգ /, ութերորդում ՝ Վազգեն Թևանյանը / 65 կգ /, չորրորդում ՝ Արման Անդրեասյանը / 70 կգ / և յոթերորդում ՝ Արման Ավագյանը 79 կգ /»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր