1714 դիտում
19:33 21-03-2023
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Նովրուզի առթիվ
շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Նամակի տեքստը՝ ստորև․
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին
Ձերդ գերազանցություն պարոն Զոհուրի,
«Ապրելու երկիր» կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Իրանի ամբողջ ժողովրդին Նովրուզի առթիվ։ Թող նոր տարին իր հետ խաղաղություն, բարեկեցություն ու բարօրություն բերի մեր բարեկամ Իրանին։
Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը, առավել ակտիվ ու փոխշահավետ գործակցության առաջմղումը։ Գնահատում ենք Իրանի նշանակալի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության պահպանման հարցում։
Կարծում ենք, որ դեռ կա մեծ ծավալի չսպառված ներուժ մեր երկու երկրների հարաբերություններում։ Վստահ ենք՝ համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկու երկրների զարգացման, հանուն տարածաշրջանում հավասարակշռության և խաղաղության պահպանման։
Հարգանքով՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան»։

Նմանատիպ նյութեր
4470 դիտում
10:14 21-03-2018
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին Նովրուզի առթիվ
Այս բաժնից
5608 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
814 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ