211652_close_icon
views-count2437 դիտում article-date 16:59 21-03-2023

Արդյո՞ք ԵՊՀ-ն ՏՄՊՀ-ի կողմից այլևս անձեռնմխելի է․ կոռուպցիան այսպես է լինում՝ առանց պոզերի և պոչի․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Կոռուպցիան միայն կաշառք տալն ու վերցնելը չէ: Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է: Մեր երկրում կոռուպցիան այլևս «օրինականացվում է»: 

Ուրեմն, այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) և ԵՊՀ-ն «համագործակցության հուշագիր են ստորագրել»: Այսինքն, պետական վարչական մարմինը, որն ի պաշտոնե պարտավոր է չեզոքություն պահպանել Հայաստանի՝ առանց բացառության բոլոր տնտեսվարողների նկատմամբ, այդօրինակ տնտեվարողներից ԵՊՀ-ի հետ «համագործակցության հուշագիր» է ստորագրել: 
Եթե սա կոռուպցիոն ռիսկ չէ, ապա ինչու՞ ՏՄՊՀ-ն մնացած բոլոր բուհերի հետ նմանօրինակ «հուշագիր» չի ստորագրում:

Եթե ՏՄՊՀ-ն և ԵՊՀ-ն այսուհետ «համագործակցում են», ապա ու՞մ դեմ է այս համագործակցությունը և արդյո՞ք ԵՊՀ-ն ՏՄՊՀ-ի կողմից այլևս անձեռնմխելի է:

Ի՞նչ է նշանակում պետական վարչական մարմնի և վերջինիս վերահսկողության տիրույթում գտնվող տնտեսվարողի միջև «համագործակցություն»: Նույն կերպ ՏՄՊՀ-ն կարող է «համագործակցել», օրինակ՝ «Ծիրան» սուպերմարկետի, CPS բենզալցակայանի կամ «Միլենա» գեղեցկության սրահի հետ: Եվ այդ «համագործակցության» արդյունքում, նշված տնտեսվարողները տնտեսական մրցակցության ոլորտում անխոցելի կդառնան:

Կոռուպցիան հենց այսպես է լինում՝ առանց պոզերի և պոչի:

ՀԳ. ԵՊՀ-ի աղբյուրների տեղեկացմամբ, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն պնդում է, որ ՏՄՊՀ-ի հետ «համագործակցության» արդյունքում, ԵՊՀ ուսանողներն այլևս կարող են աշխատել ՏՄՊՀ-ում: Փաստորեն, առանց «համագործակցության հուշագրի» չէին կարող աշխատել: Բացի դրանից՝ արդյո՞ք ՏՄՊՀ-ի և ԵՊՀ-ի միջև «համագործակցությունը» արգելում է այլ բուհերի շրջանավարտներին աշխատել ՏՄՊՀ-ում:

ՀԳ2. Նոր Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ տարօրինակ պատկերացումներ են»:

Նմանատիպ նյութեր