211652_close_icon

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով կժամանի Երևան

views-count913 դիտում article-date 16:32 21-03-2023
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին Բաղերին հայտնել է իր Թվիթերի էջում, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա: Իմ հայ գործընկերոջ հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր