1177 դիտում
19:09 20-03-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ գտնվող հայորդիների խնդրին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը հետևողական ջանքեր կգործադրի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ։
Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին՝ ընդգծելով, որ այն նպատակ ունի տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու երկու երկրների փոխգործակցությունը։ Պատվիրակության անդամները կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու առաքելությանը ազգային ինքնության պահպանության ու հոգևոր արժեքների կերտման գործում։

Նմանատիպ նյութեր
1902 դիտում
21:11 25-04-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
922 դիտում
23:54 04-04-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
1325 դիտում
17:45 05-04-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա - ՀՀ բարեկամական խմբի անդամներին
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր