211652_close_icon
views-count1741 դիտում article-date 20:50 20-03-2023

ՖԱՖ-ի անդամները դիմավորել են ազգային հավաքականի նորեկներին

ՖԱՖ-ի անդամները վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի նորեկներին։

«Մարտի 18-ին, 19-ին և 20-ին Երևան ժամանեցին ազգային հավաքականի նորեկներ` Գեորգի Հարությունյանը, Նաիրի Տիկնիզյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Բոլոր երիտասարդ ֆուտբոլիստներին դիմավորեցինք պատշաճ պերֆորմանսով` փոխանցելով դրայվ և դրական լիցքեր կարևոր խաղից առաջ»,- նշված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում։ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը օրերս հրապարակել էր ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:  Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ հադիպումներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն 26 ֆուտբոլիստներ։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր