211652_close_icon
views-count6220 դիտում article-date 16:22 19-03-2023

Ծովինար Կարապետյանը ստանձնել է նախկին քննիչ Լ. Պապիկյանի շահերի պաշտպանությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում

Պաշտպան Ծովինար Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՍՏԱՆՁՆԵԼ ԵՄ նախկին ՔՆՆԻՉ Լ. ՊԱՊԻԿՅԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նախկին  քննիչ Լիլիթ Պապիկյանի և վերջինիս հարազատների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, քրեական վարույթը գտնվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանի վարույթում, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ պարոն Գորիկ Հովակիմյանը: 

Հայտնում եմ, որ 11.09.2022թ. Արմավիրի մարզի Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել Լիլիթ Պապիկյանի հարազատների և ՀՀ Արարատի մարզի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության թիվ 9 բաժնի պետ Սպարտակ Ղազարյանի և վերջինիս աներորդի Արգիշտի Դանիելյանի միջև: Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և այն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նախաքննությունը շարունակելու համար:

Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված է 8 անձ, նրանցից 4-ը՝  Լիլիթ Պապիկյանի հայրը, հորեղբայրը և հորեղբոր 2 որդիները  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար գտնվում են կալանքի տակ, մինչդեռ հիմնավոր կասկածի շեմը խիստ ցածր է և չհաղթահարված ու միջանձնյա հարաբերությունների ֆոնին արարքը որպես խուլիգանություն որակելը, դրա համար ազգի ողջ տղամարդկանց կալանավորելը, հակասում է օբյեկտիվ քննություն կատարելու սկզբունքներին և առաջ բերում սուբյեկտիվ մի շարք գործոններ:

Հույս ունեմ, որ այս գործով դատական քննությունը կընթանա արդար, կողմերը կաշկանդված չեն լինի նախաքննական մարմնով, ի դեմս՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և կգործեն բացառապես օրենքին համապատասխան:

Առաջիկա դատական նիստը տեղի կունենա մարտի 24-ին՝ ժամը 15:30-ին:

Նմանատիպ նյութեր