211652_close_icon
views-count1501 դիտում article-date 09:43 19-03-2023

Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսեցին պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Հաղորդում է «Արմենպրեսը»։

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում մեկնարկած առաջնության անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:  Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղում էին իրար դեմ և պարտիայի  53-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: 

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Այնկեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Նմանատիպ նյութեր