211652_close_icon
views-count1357 դիտում article-date 15:02 17-03-2023

Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է, որ Ռուսաստանին կհիշեցնի, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ի անդամ է

Եթե ընդդիմությունը հաղթի գալիք նախագահական ընտրություններում, ապա Ռուսաստանին կհիշեցնի, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս մասին ասել է Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չեւիքյոզը Politico պարբերականի հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերել է Yeni Şafak թուրքական թերթը։

Չեւիքյոզն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ընդդիմությունը մտադիր է հասնել իրավահավասար հարաբերությունների, բայց նաեւ կհիշեցնի ռուսական կողմին, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիր է։

Նա նաեւ ընդգծել է, որ հանրապետությունը կշարունակի հանդես գալ որպես միջնորդ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ։

Չեւիքյոզը նաեւ ասել է, որ ընդդիմությունը մտադիր չէ խոչընդոտել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Նմանատիպ նյութեր