211652_close_icon
views-count982 դիտում article-date 12:31 17-03-2023

ԱՄՆ-ը վերագնահատում է Սև ծովում թռիչքների իր ծրագիրը. CNN

Միացյալ Նահանգները վերագնահատում է Սև ծովում թռիչքների իր ծրագիրը MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի՝ ռուսական ռազմական օդանավերի կողմից որսալու հետևանքով ծովն ընկնելուց հետո, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով մի քանի իրազեկ պաշտոնական աղբյուրների։

ԱՄՆ ռազմական հետախուզությունը քննարկում է, թե արդյոք Սև ծովի վրայով անօդաչու թռչող սարքերի թռիչքները բավական արժեքավոր հետախուզական տվյալներ են տալիս, որոնք կարդարացնեին նոր միջադեպերի և Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների սրման վտանգը։

Մինչ այս վերագնահատումն իրականացվում է, թռիչքները չեն դադարեցվի։ ԱՄՆ-ը նույն մոդելի նոր անօդաչու թռչող սարք է ուղարկել տարածաշրջան՝ դիտարկելու անօդաչուի կործանման տարածքը և այն վերցնելու Ռուսաստանի հնարավոր փորձերը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ զինված ուժերը դիտարկում են Ռուսաստանի Դաշնության հետ լարվածության սրման վտանգը նվազեցնելու միջոցները։

Զինվորականներից ոմանք մտավախություն ունեն, որ անօդաչու թռչող սարքերի թռիչքների դադարեցումը կամ դրանց քանակի կրճատումը կհանգեցնի հետախուզական տվյալների որակի նվազման, սակայն CNN-ի աղբյուրը շեշտում է, որ ԱՄՆ-ն այն ստանալու այլ ուղիներ ունի, օրինակ՝ արբանյակների օգտագործումը:

Նմանատիպ նյութեր