211652_close_icon
views-count772 դիտում article-date 11:14 17-03-2023

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Փարիզի կենտրոնում բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի: Գրում է «Ազատությունը»։

Երեկ կեսօրից հետո մարդիկ սկսել են հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ։ Երբ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է Սահմանադրության 49.3 հոդվածի օգնությամբ օրենքն ընդունելու մասին՝ առանց պատգամավորների հավանության, հազարավոր մարդիկ հավաքվել են Համաձայնության հրապարակում։

Երեկոյան բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, կիրառվել է արցունքաբեր գազ։ Ուշ երեկոյան ցուցարարները բարիկադներ էին կառուցում, աղբ այրում, վառվում էին նաև մեքենաներ: Ավելի ուշ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցույցը ցրելու համար։

Նմանատիպ նյութեր