211652_close_icon
views-count1144 դիտում article-date 09:55 15-03-2023

Ինչ է սպասվում աշխատողներին օրենքի փոփոխությունից հետո․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կողմից ԱԺ է բերվել Աշխատանքային օրենսգրքում ծավալուն փոփոխություններ իրականացնելու փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ նոր կարգավորմամբ` 2,5 տարի անընդմեջ, եթե աշխատողն արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում իր հայեցողությամբ նրան ուղարկելու արձակուրդի: Նոր փոփոխություններով` կենսաթոշակային տարիքն աշխատանքից ազատման հիմք չի կարող լինել:

Գործող կարգավորմամբ, եթե աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, ապա դիմումը ներկայացնելուց 30 օր հետո միայն կարող է աշխատանքի չներկայանալ: Փոփոխություններով առաջարկվում է դիմումի ներկայացման ժամանակահատվածից չներկայանալ, եթե գործատուն դեմ չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր