Оրենքում փոփոխությունից հետո էլ չի փակվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի խաղատունը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում հայտնի փոփոխությունից հետո էլ չի փակվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի «222» խաղատունը, որը պատկանում է գյուղի գյուղապետ Կամո Կակոյանին, բայց որը չի համապատասխանում օրենքի պահանջներին։
Հիշեցնենք, ըստ օրենքում կատարված փոփոխության, 2014թ. հունվարի 1-ից Երևանում և հարակից տարածքներում կարող են գործել բացառապես 100 մլն դոլարից ավելի ներդրում ունեցող խաղատները, իսկ Խարբերդինը շատ հեռու է այս չափանիշներից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։