Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այժմ կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով․ Պեսկով
                        Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այս պահին հնարավոր է հասնել միայն ռազմական ճանապարհով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է tass.ru-ն։
«Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է շարունակում մնալ եւ կմնա մեր առջեւ դրված նպատակներին հասնելը։ Այժմ դրանց կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ընդ որում, Կրեմլում դեռեւս չեն տեսնում նախադրյալներ Ուկրաինայում իրավիճակին խաղաղ ընթացք տալու համար։