Կամերունում մեկնարկել են Ազգային խորհրդարանի վերին պալատի ընտրությունները
Խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրությունները սկսվել են կիրակի օրը Կամերունում, դրանք անցկացվում են անուղղակի, և քվեարկում են միայն մունիցիպալ խորհուրդների անդամները, որոնց ընդհանուր թիվը 1,5 հազարից մի փոքր ավելի է։ Այս մասին հայտնում է Journal du Cameroun թերթը՝ նշելով, որ անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել երկրի հարավ-արևմտյան շրջաններում, որտեղ ընդհատակյա գործում են անջատողականները:
«Լուրջ աշխատանք է կատարվել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ուղղությամբ,- ասել է Կամերունի ընտրական հանձնաժողովի ղեկավար Իսուս Էրիկը,- Մենք վճռական ենք ապահովելու, որ ազատ և արդար ընտրություններ անցկացվեն ողջ երկրում»:
Վերին պալատը բաղկացած է 100 սենատորներից։ Սենատորական 70 տեղի համար պայքարում են 13 քաղաքական կուսակցությունների թեկնածուներ։ Եվս 30 սենատորներ նշանակվում են երկրի նախագահի կողմից։ Սենատորներին ընտրում են 360 մունիցիպալ խորհուրդների 10636 անդամներ: 7 սենատոր ընտրվում է Կամերունի 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրից։ Իշխող «Կամերունի ժողովրդի դեմոկրատական ասոցիացիան», որը մեծամասնություն ուներ նախորդ Սենատում, փորձում է պահպանել իր դիրքերը։
Խորհրդարանի վերին պալատը ստեղծվել է Կամերունում՝ 1996 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությամբ։ Սենատի առաջին ընտրություններն անցկացվել են 2013թ. Գործող սահմանադրությունը նախատեսում է, որ Սենատի նախագահը հանդես է գալիս որպես պետության ղեկավար այն դեպքում, երբ վերջինս դառնում է անգործունակ։ Սենատորների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է։