211652_close_icon
views-count1405 դիտում article-date 17:15 11-03-2023

Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորացրվող զինվորների հետ

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպելով նաև զորացրված տղաների ծնողների և հարազատների հետ՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

Նմանատիպ նյութեր