1195 դիտում
10:00 11-03-2023
Ամեն ինչ «մոռացած» վկան փաստացի քանդեց պետական մեղադրանքը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ, կարելի է ասել, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավե տիք Չա լ ա բյա նի «գոր ծ ը » դատարանում վերջնականապես փլուզվեց: Ընդ որում՝ շնորհիվ, այսպես կոչված, առանցքային վկայի՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հարցաքննության: Ինչպես հայտնի է, նա տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատարան, ինչի պատճառով նրա հարցաքննությունը հետաձգվում էր: Եվ ահա, երեկ վերջապես նա ներկայացել էր դատարան և հարցաքննվեց: Սակայն ամբողջ հարցաքննությունը կարելի է վերնագրել ընդամենը մեկ բառով՝ «չեմ հիշում»:
Ընդ որում, երիտասարդ վկայի «ամնեզիան» վերաբերում էր բացառապես «ֆինանսական շահագրգռության» և «քաղաքական թեմատիկայի» մասերին, այսինքն՝ ամբողջ այն հատվածին, ինչի վրա կառուցվել է այս գործը, և ինչի շուրջ նույն Ալիյանը ցուցմունք էր տվել Ավետիք Չալաբյանի դեմ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ «անհրաժեշտ» էր գնահատողական ցուցմունք ընդդեմ Չալաբյանի, հիմնականում օգտագործվում էր «երևի» բառը: Հընթացս Ալիյանը խճճվեց ցուցմունքների մեջ՝ ի վերջո, պետական մեղադրանքը փաստացի ամբողջությամբ քանդելով:
Մասնավորաբար, չնայած դատախազի փորձերին՝ «մեղադրանքի շրջանակներում» պատասխաններ ստանալ, Ալիյանի կողմից հստակ նշվեց, որ Չալաբյանը երբեք իրեն գումար չի առաջարկել, իսկ Էմմա Սարգսյանը իրեն գումար առաջարկել է, բայց ինքը չգիտի՝ ում անունից և կոնկրետ ինչ նպատակով: Միևնույն ժամանակ, ըստ էության, ստիպված էր ընդունել, որ գումարային ողջ խոսակցությունն ինքն է նախաձեռնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
62504 դիտում
23:44 04-09-2021
Այն ինչ ասում է Շուկշինան, քանդեց Հայաստանը. Կարեն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
822 դիտում
12:53 23-05-2014
Քառյակը Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերեց, իսկ կոալիցիան քանդեց. Լևոն Զուրաբյան
12978 դիտում
20:30 26-12-2020
Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am