211652_close_icon
views-count2086 դիտում article-date 14:51 10-03-2023

Ճահճակուղբը Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նարինե Կիրակոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմում է Հայաստանում ապրող ճահճակուղբերի մասին։ 

«Կիսաջրային կենսակերպ վարող այս խոշոր կրծողները նաև Հայաստանում են բնակվում։

Ճահճակուղբը, նույն նուտրիան, բերովի կենդանի է մեր երկրի համար, նրանց կլիմայավարժեցման աշխատանքները Սև ջուր գետի ստորին ավազանում և Ակնալճում կատարվել են 20-րդ դարի 40-ական թթ.։

Այժմ ճահճակուղբին կարելի է հանդիպել  նաև Արաքսի և նրա վտակների ստորին ավազանների, Արմավիրի և Արարատի մարզերի ջրհոսքերի ու ջրամբարների հանդարտահոս կամ կանգուն, իսկ ձմռանը չսառցակալող և ջրային ու առափնյա բուսականությամբ հարուստ տեղանքներում»,- ասում է Նարինե Կիրակոսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր