Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
«Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է միջազգային քննչական խումբ ուղարկվի »,- գրել է Փեթելը։