Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, հայտնում է Interfax գործակալությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ՝ Իրաքի պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի:
ԱՄՆ պետդեպ-ում նշել են, որ Շանահանի այցի նպատակը քննարկելն է Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաև այդ երկրի ինքնիշխանության կարևորությունն ընդգծելը։
Սպասվում է նաև, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար: