Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը չհայտարարված այց է կատարել Իրաք։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Մեթթիսը Բաղդադում հանդիպումներ է անցկացնելու երկրի ղեկավար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հետագա պայքարին առնչվող քայլերը։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին իրաքյան իշխանությունները հայտարարեցին Մոսուլում ԻՊ-ի դեմ մեծ հաղթանակի մասին, որի օպերացիան սկսվել էր 2016 թվականի հոկտեմբերին։
Այս պահին օպերացիա է ընթանում Մոսուլից 70 կմ հեռավորության վրա գտնվող Թալլ-Աֆար քաղաքն ազատագրելու ուղղությամբ։