1096 դիտում
15:59 06-03-2023
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդում ներկայացրել ՀՀ-ի շուրջ անվտանգային մարտահրավերները
Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը: Հայտնում է ՊՆ-ն։
Պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։

Նմանատիպ նյութեր
4548 դիտում
11:40 24-05-2021
Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-օպերատիվ գլխավոր վարչության պետ
2893 դիտում
17:40 14-07-2022
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
1147 դիտում
13:41 01-08-2024
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետի հետ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց