211652_close_icon
views-count2893 դիտում article-date 17:40 14-07-2022

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»:

Նմանատիպ նյութեր