211652_close_icon
views-count90041 դիտում article-date 12:35 29-12-2016

Տավուշում Ադրբեջանի զինուժի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի, իսկ հակառակորդը ջախջախվելուց հետո ունեցել է 7 «լեշ». ԼՐԱՑՎԱԾ

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, [b][i]հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում[/i][/b]: Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են [b][i]ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը[/i][/b]: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ *** Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդն այս պահի դրությամբ 7 կորուստ ունի. «Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականացվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»։

Նմանատիպ նյութեր