211652_close_icon
views-count850 դիտում article-date 22:36 03-03-2023

Գրիգոր Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական եւ իրավական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին   հաղորդում են Արդարադատության նախարարությունից:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը:

Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը, նախարարը նշել է, որ այն Կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից է քանի որ այն էապես նպաստելու է երկրի զարգացմանը:

Գրիգոր Մինասյանը խոսել է իրավական փոխօգնության ոլորտում առկա համաձայնագրերի, ինչպես նաեւ Չեխիայի հետ արդյունավետ համագործակցության մասին:

Նախարարը նաեւ անդրադարձ է կատարել դատական եւ իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող դատական համակարգի թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարեւորությունը: Միաժամանակ, քննարկել է Չեխիայում հանրային ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձին ծանոթանալու հնարավորության հարցը՝ մասնավորապես թվային կառավարման ոլորտում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ այս բարեփոխումները կարեւոր դեր ունեն ոլորտի զարգացման համար:

Պետր Պիրունչիկը կարեւորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:

Նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին վերաբերելի մի շարք այլ հարցեր:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր