211652_close_icon

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

views-count1645 դիտում article-date 21:22 02-03-2023
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը նաև շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Նմանատիպ նյութեր