49421 դիտում
16:46 02-03-2023
Ոստիկանության Պարեկային ծառայության ավագ պարեկը, ով կոչումով կապիտան է և նախկինում աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, կասկածվում է Օհանավան և Կարբի գյուղերում գողություններ կատարելու մեջ․ այստեղ են ասում՝ «Գյուղ կա՞, որ շուն չլինի»
Այսօր՝ մարտի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գաբրիելյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կարբի գյուղի բնակիչ 36-ամյա Ռաֆիկ Հայրապետյանն է։
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմում Կարբի գյուղի բնակիչ 33-ամյա Սարգիս Ն․-ն, ով հայտնում է, որ մարտի 1-ին 22։30-ի սահմաններում իր համագյուղացի Ռաֆիկը ապօրինի մուտք է գործել իր տուն գողություն անելու նպատակով։ Նա չի հասցրել գողություն անել, քանի որ իր հարևանները նրան հենց դեպքի վայրում բռնել են։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողության մեջ մեղադրվող Ռ․ Հայրապետյանն աշխատում է ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում որպես ավագ պարեկ՝ կոչումով կապիտան է։ Նա նախկինում աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիականության Արագածոտնի մարզային վարչության․ Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչների հետ, նոր տվյալներ են ձեռք բերել Ռ․ Հայրապետյանի կողմից կատարված գողությունների փաստերով։ Եվ պարզվում է՝ արդեն փաստերի ճնշման տակ 9 էպիզոդ գողություններ է խոստովանել, որոնք կատարել է Կարբի և Օհանավան գյուղերում։
Իրավապահներն ունեն կասկածներ, որ գողությունների շղթան, հնարավոր է՝ կավելանա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։