Գերմանիայի կանցլերը Չինաստանին կոչ է արել չզինել Ռուսաստանին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել սպառազինություններ չուղարկել Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացրել է Reuters-ը։
«Իմ ուղերձը Պեկինին պարզ է. օգտագործեք ձեր ազդեցությունը Մոսկվայում, որպեսզի հասնենք ռուսական զորքերի դուրսբերմանը»,- ասել է նա։
Շոլցն ընդգծել է, որ Չինաստանը չպետք է զենք մատակարարի Ռուսաստան։ Նա ավելացրել է, որ Ուկրաինայում անհնար է հասնել խաղաղության՝ արեւմտյան զենքի մատակարարումների դադարեցմամբ։
Բացի այդ, Գերմանիայի խորհրդարանում ունեցած ելույթում Շոլցն ասել է, որ հիասթափված է այն բանից, որ Պեկինը ձեռնպահ է մնացել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դատապարտումից, չնայած ողջունել է միջուկային լիցքաթափման Չինաստանի ջանքերը։