718 դիտում
13:17 02-03-2023
Գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է. ԿԳՄՍ նախարար
Գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է։ Նախորդ տարի Գիտության կոմիտեի կազմակերպած չորս տարբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված է 286 անդամ, որից 211-ը՝ երիտասարդ գիտնականներ (73.7%, մինչև 35 տարեկան)։ Ծրագրերից 69-ի (80.2%) ղեկավարները երիտասարդ գիտնականներ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ընդ որում՝ առաջին անգամ իրականացվել է Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 11 երկրից 18 գիտնականների ներկայացրած թեմաներ (գիտնականներից 9-ը հայազգի չեն, իսկ ՀՀ-ում հիմնադրվող ստորաբաժանումների ղեկավարներից 9-ը կանայք են)։
Յուրաքանչյուր ծրագրին հատկացվել է մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ։
Առաջին անգամ իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիրը, որի արդյունքում 2022 թվականի հոկտեմբեր ամսից ֆինանսավորման են երաշխավորվել Սփյուռքից Հայաստան տեղափոխված 4 և ՌԴ-ից Հայաստան տեղափոխված 1 գիտնականի գիտական թեմաներ՝ յուրաքանչյուրը 175 միլիոն ՀՀ դրամ ծավալով»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր
1593 դիտում
23:16 29-08-2016
Առարկայացանկի առաջնահերթությունները բխելու են երկրի առջև ծառացած խնդիրներից. ՀՀ կրթության և գիտության նախարար
Այս բաժնից
529 դիտում
22:23 17-05-2024
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
541 դիտում
21:54 17-05-2024
Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ