211652_close_icon
views-count1590 դիտում article-date 23:16 29-08-2016

Առարկայացանկի առաջնահերթությունները բխելու են երկրի առջև ծառացած խնդիրներից. ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը: Աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Այսպիսով՝ մարզում գործել է մարզային ենթակայության 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոց, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության՝ 1 կրթահամալիր, 6 ավագ դպրոց և 1 հիմնադրամ /Ծաղկունքի բաց դպրոցը/: Մարզային ենթակայության դպրոցներում փաստացի կոմպլեկտավորվել է 1461 դասարան՝ 27212 աշակերտով, Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում՝ 7.5 դասարան՝ 38 աշակերտով, Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում՝ ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան՝ 35 աշակերտով, ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 6 ավագ դպրոցում և Ծաղկունքի բաց դպրոցում սովորել է 1882 աշակերտ: 2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ավարտին մարզում գործում է 125 հանրակրթական դպրոց՝ 28778 աշակերտով: Ներառական կրթություն իրականացվել է թվով 6 դպրոցում, որոնցում սովորել է 119 աշակերտ: Մարզի նախկին վարչական 5 շրջանների մեկական դպրոցներում (Գավառի թիվ 4 հ/դ, Սևանի թիվ 3 հ/դ, Մարտունու թիվ 2 հ/դ, Վարդենիսի թիվ 4 հ/դ և Ճամբարակի թիվ 4 հ/դ) 2015-2016 ուսումնական տարվանից ներդրվել է "Ազգային երգ ու պար" առարկան: Մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում աշխատել է 3356 մանկավարժ, որոնցից 251-ը՝տնօրեն և փոխտնօրեն, նախակրթարաններում աշխատողների թիվը 52 է: Աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը կազմել է 11, դասարանների միջին խտությունը` 18,65 է: Տարվա ընթացքում 21 հանրակրթական դպրոցներում իրենց կողմից խնայված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվել են ավելի քան 163 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ: 2016 թվականին մարզի 14 հանրակրթական դպրոցների խնայված միջոցներով ավելի քան 200 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ են ծրագրավորել, բացի այդ ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել են վերանորոգման աշխատանքները Զոլաքարի թիվ 2 միջնակարգ (100 մլն դրամ) և Սևանի թիվ 1 հիմնական (58 մլն դրամ) դպրոցներում: Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին, կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը:

Նմանատիպ նյութեր