1159 դիտում
09:39 02-03-2023
ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները Դավիթ Տոնոյանին հարցեր տալու համար կգնան «ԿԳԲ-ի պադվալ»․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին:
Ստացվում է, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ նախկին պետ, ներկայումս անորակ հրթիռների գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց հետո գործը կհասնի պաշտպանության նախարարներին: Այստեղ հանձնաժողովում հարց է բարձրացվել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ է. հարց է հնչել՝ ինչպե՞ս պետք է լուծել նրան ԱԺ կանչելու հարցը:
Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ հանձնաժողովը կգնա «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ», թեեւ քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։
Նշենք՝ առաջիկայում «ԱԺ կանոնակարգ»-ում փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1033 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
2735 դիտում
17:16 07-10-2021
Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
4904 դիտում
09:56 14-09-2017
«Սասնա ծռերին» կտեղափոխե՞ն ԱԱԾ «պադվալ». «Ժողովուրդ»
Այս բաժնից
1243 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1108 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»