211652_close_icon
views-count13523 դիտում article-date 21:40 01-03-2023

Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլն էլ բախվել է հանդիպակաց ընթացող Kia-ին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 28-ին, արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի թիվ 43/4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ 36-ամյա Սամվել Վ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահագն Մ.-ի վարած մոտոցիկլին, որն էլ բախումից դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց երթևեկելի գոտում գտնվող 43-ամյա Լիաննա Գ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Վահագն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներիքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանն ու պարեկ Արթուր Ավետիսյանը:

Վիրավորին առաջինը օգնության են հասել Toyota-ի և Kia-ի վարորդներն ու քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների շտապօգնության խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածին:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Դանիելյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր