211652_close_icon

ԳԹԿ-ն հաստատել է բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի ժամանակացույցը

views-count2581 դիտում article-date 18:42 21-05-2025
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»

13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)

17.06.2025 թ. – «Մաթեմատիկա»

20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»

24.06.2025 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

27.06.2025 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։


 

Նմանատիպ նյութեր