Ադրբեջանը համաձայն է ՌԴ-ում հանդիպում անցկացնել, իսկ Հայաստանը վերջնական համաձայնություն դեռ չի տվել. Լավրով
Մենք բազմիցս հարթակ ենք տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների՝ խաղաղության պայմանագրի հարցով հանդիպում անցկացնելու համար, այդ թվում՝ անցյալ տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն կար մեր գործընկերների հերթական հանդիպումն անցկացնել Ռուսաստանի տարածքում, սակայն մեր հայ գործընկերները հայտնեցին, որ չեն կարող մասնակցել այդ միջոցառմանը։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը նման հանդիպումները շարունակելու հնարավորություններ ընձեռելու համար։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել։ Ես չեմ կարծում, որ մենք համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները»,- ընդգծել է նա։