1126 դիտում
16:38 27-02-2023
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Հայտնում է ՔԿ-ն։
Մասնավորապես, ՀՀ Կառավարության՝ 2023թ․ փետրվարի 23-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի նշված պաշտոնը թափուր էր մնացել այն զբաղեցնող՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից Արթուր Վարդանյանի ազատվելու արդյունքում։
ՀՀ կառավարության 2023թ․ փետրվարի 23-ի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2022թ․ դեկտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ։ Նշված փոփոխությունից բխում է, որ Արփինե Սարգսյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ արդեն որպես ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:

Նմանատիպ նյութեր
18333 դիտում
18:08 29-10-2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում
1605 դիտում
19:38 11-12-2014
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատվել է
4146 դիտում
19:08 24-11-2017
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը
Այս բաժնից
916 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1876 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով