4095 դիտում
19:08 24-11-2017
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը
2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի առաջի նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի կողմից համապատասխանաբար ՀՀ Նախագահի աշխատակազմից և ՀՀ կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ:
Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, և նոր անդամների նշանակումները կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը։
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախկին անդամների լիազորությունների ժամկետը լրանալու նախօրեին՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ ՔԿ նախագահը հրաման էր ստորագրել հանձնաժողովի անդամների նշանակման մասին։ Նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել այսօր։
Կարգապահական հանձնաժողովի նպատակն է նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը, ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը, կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
1557 դիտում
19:38 11-12-2014
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատվել է
1716 դիտում
14:53 14-07-2022
Կառավարությունը Լալա Բեգոյանին նշանակեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ
Այս բաժնից
1144 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4636 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած