24919 դիտում
14:57 14-10-2023
Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 32-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վիտուշ Մ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տարածքում՝ բախվելով շինության պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վիտուշ Մ.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բանիչ 51-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+