1735 դիտում
15:05 25-02-2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը փետրվարի 24-ին կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Նա մանրամասնեց, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն և անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:
«Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները:
Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա մեր տվյալներով՝ այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»,- ընդգծեց խոսնակը:

Նմանատիպ նյութեր
955 դիտում
15:11 01-03-2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր հանդիպել են
6266 դիտում
21:36 01-02-2021
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ․ ՌԴ ՊՆ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր