Հռոմի պապն Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության բանակցությունների կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է «տխուր տարելիցին»՝ Ուկրաինա Ռուսաստանի լիածավալ ներխուժմանը։
Ամենշաբաթյա ընդհանուր ընդունելության ժամանակ հովվապետը հակամարտությունն անվանել է «անհեթեթ եւ դաժան պատերազմ»։
«Մենք տառապյալ ուկրաինացի ժողովրդին չենք թողնի առանց մեր աջակցության, բայց մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. արդյո՞ք հնարավոր ամեն բան արվել է, որպեսզի կանգնեցվի պատերազմը,- ասել է Ֆրանցիսկոսը։- Ես կոչ եմ անում պետությունների ղեկավարներին կոնկրետ ջանքեր գործադրել, որպեսզի վերջ տրվի հակամարտությանը, ձեռք բերվի հրադադար եւ սկսվեն խաղաղ բանակցություններ»։